ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեւանում 2 այգի կա, որտեղ մշտապես խնամք է իրականացվում. ծառերը ջրվում են եւ բուժվում, սանիտարական անհրաժեշտ ծառահատումներ են արվում, տեղերում նորերն են տնկվում… Դրանք Ազգային Ժողովի եւ հարեւանությամբ գտնվող Սիրահարների այգիներն են: Մնացած այգիներում, որտեղ առատ են թեղու, կաղնու եւ այլ հիմնականում հիվանդ ծառատեսակները, խնամք չի իրականացվում, սանիտարական ծառահատումներ չեն արվում: Այս առումով առավել անմխիթար վիճակում են Ծիծեռնակաբերդի հարավային եւ հյուսիսային լանջերը: Նշված տեղերում համատարած աղբ է, չորացած ծառեր: Երեւանի քաղաքապետարանում այդ մասին ի՞նչ են մտածում:

Սարգիս Թորգոմյան, 51 տարեկան, գյուղատնտես

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում)
8. ՆՈՐՔ ՄԱՐԱՇ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Եկեղեցու պուրակ
9. ԷՐԵԲՈՒՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Մանկական զբոսայգի, Վարդեւարի զբոսայգի
10. ՆՈՒԲԱՐԱՇԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Կենտրոնական զբոսայգի
11. ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
«Շողակաթ» հեռուստաընկերությանը հարակից զբոսայգի, Կոմիտասի անվան զբոսայգի
12. ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆ
Հայորդաց տան զբոսայգի, Գայի արձանի հետնամասի պուրակ
Ինչ վերաբերում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անտառ-պուրակին, ապա այն գտնվում է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի հաշվեկշռում, եւ խնամքի, սպասարկման աշխատանքներն իրականացնում է տվյալ կազմակերպությունը:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
բնապահպանության վարչության պետի
տեղակալ Ս. Մաքսապետյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անկախ ամենից, կարեւորը ոչ թե աշխատանքների կազմակերպումն է, այլ առաջին հերթին՝ արդյունքը: Միգուցե ավելի նոր ու ժամանակակից բուժանյութերը կվերականգնեն անտառը, թարմ շունչ կտան, ու Երեւանի կանաչ տարածքներն իսկապես կսկսեն ծաղկել ու զարգանալ: 




Լրահոս