ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մարտի 3-ին,  ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպել են  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար,  դեսպան  Տրայան  Հրիսթեային ևխորհրդական, քաղաքական, տնտեսական բաժնի ղեկավար Դիրկ Լորենցին։

Ինչպես տեղեկացնում  է ՀՅԴ ԳՄ Մամլո դիվանը,  ՀՅԴ ներկայացուցիչները փոխանցել են  Հայաստանում ընթացող քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացների առնչությամբ իրենց մոտեցումները,  ինչպես նաև   ներկայացրել երկրի ներքաղաքական զարգացումների համատեքստում խնդիրների լուծման ՀՅԴ պատկերացումները։

Ժողովրդավարության ինստիտուտների կայացումը դիտելով իբրև զարգացող  ու մրցունակ երկրի գրավական, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը փոխանցել է  ՀՅԴ հավատարմությունը Եվրոպական արժեքներին, ինչպես նաև այս ուղղությամբ եվրոպական կառույցների հետ  աշխատելու կուսակցության պատրաստակամությունը։   Սահմանադրական բարեփոխումների  ՀՅԴ հայեցակարգն  է  ներկայացրեց Բյուրոյի քաղաքական ներկայացուցչ Արմեն Ռուստամյանը ։

Եվրապատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան  Հրիսթեան փոխանցել է  ԵՄ-ի պատրաստակամությունը  Հայաստանի հետ գործընկերությունը շարունակելու, Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին աջակցելու, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը խթանելու ուղղությամբ։   Կողմերը պայմանավորվել են  շարունակել փոխադարձ շփումները, նշված է ՀՅԴ ԳՄ Մամուլի Դիվանի հաղորդագրության մեջ։




Լրահոս