
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 11-ին կայցելի Կուբա: Այս մասին նշվում է Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունում:
«Հանրապետության նախագահը մայիսի 8-11-ը կայցելի Անթիլյան կղզիներ, այդ թվում Կուբա: Նախագահի այցը Կուբա կլինի առաջինը ֆրանսիական պետության ղեկավարների համար»,-նշվում է փաստաթղթում: