
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ երկու շաբաթից Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստի հաստատմանը կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը: «Ժողովուրդ»-ը տեղեկացրել է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը պատրաստող հանձնաժողովի անդամներն առանձին-առանձին աշխատում են տեքստի վրա: Ավելին՝ պարզվում է հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրին առանձին հանձնարարականներ են տրվել, եւ յուրաքանչյուրն իր առջեւ դրված խնդրի լուծման վրա է աշխատում, սակայն տեղյակ չէ, թե մյուսներն ինչ են անում»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: