
Կիրակի օրը արտերկրից վերադարձած ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Մասիսի ԲՀԿ ակտիվի հետ և խոսել ոչ միայն Մասիսի քաղաքապետի ընտրությունների, այլև առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների մասին: Նա հայտարարել է, որ նախագահ Սերժ Սարգսանին նախագահական ընտրություններում աջակցելու համար նրա առաջ երկու պայման է դրել ինքը. ԲՀԿ-ին տալ կառավարության 30 տոկոսը և վարչապետի փոփոխություն կատարել: “Եթե նա կհամաձայնի իմ պայմանին, ապա մենք կսատարենք նրան, եթե ոչ, ապա ես ինքս կառաջադրվեմ նախագահի թեկնածու”,- իր թիմակիցներին ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հատուկ ընդգծելով, որ ԲՀԿ-ն չի պատրաստվում աջակցել այլ թեկնածուների, այդ թվում Ռոբերտ Քոչարյանին կամ Կարեն Կարապետյանին, որոնց անունները շրջանառվում են որպես ԲՀԿ հնարավոր թեկնածուներ: “Մեր կողմից ասենք, որ այս երկու պայմաններն իրար չեն հակասում, այլ փոխլրացնում են, այն իմաստով, որ Գագիկ Ծառուկյանը կարող է առաջադրվել և ընտրություններից հետո ստանալ այն, ինչ պահանջում է Սերժ Սարգսյանին պաշտպանելու դիմաց: Քանզի պաշտպանելը կարող է լինել նաև առաջադրվելու տեսքով”,- եզրափակում է “Հրապարակը”: