Տիգրան Ուրիխանյանը ԲՀԿ-ում մնալու համար պայմաններ է առաջադրել. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Եթե մինչ օրս գնում էր ԲՀԿ-ն «քանդելու» պրոցես, ապա հիմա եկել է «շինելու» ժամանակը: Նոր, կառավարելի ԲՀԿ-ն պետք է ուժեղ լինի, և ցանկալի չէ, որ նրա շարքերը լքեն, ուստի ձգտում են ետ բերել ում հնարավոր է և պահել նրան, ով մտադիր էր հեռանալ: Հաջորդ «հեռացողը» կարող էր լինել ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, ով, մեզ հասած լուրերով, մնալու համար պայմաններ է առաջադրել. մարտի 5-ից հետո կուսակցությունում որոշումները պետք է կայացվեն ոչ թե միանձնյա, այլ հատկապես պատգամավորների մասնակցությամբ և կոնսենսուսի միջոցով:

Չի բացառվում, որ բանակցությունների արդյունքում նա զբաղեցնի խմբակցության քարտուղարի պաշտոնը: Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Մելիք Մանուկյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու դիմումը: Արշակ Մխիթարյանն էլ է փոշմանել, նա կմնա ԲՀԿ-ում, իր իսկ խոսքով, եթե նույնիսկ ԲՀԿ-ն ամենաթունդ ընդդիմությունը դառնա: Իսկ Ռուստամ Գասպարյանը դուրս եկավ ԲՀԿ-ից, նա կարծում է, որ ոչ Ծառուկյանը և ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանն այլևս ոչինչ չեն կարող անել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս