Նահապետ Գևորգյանի (Նովո) որդին ինքնաբացարկ է հայտնել. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մարտի 15-ին Արմավիրում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված 5 թեկնածուներից երեքը, այդ թվում՝ նաև Արտակ Գևորգյանն ու Մելիք Բաղդասարյանը, ինքնաբացարկ են հայտնել և դուրս եկել ընտրապայքարից: Ինքնաբացարկ հայտնած երրորդ թեկնածուն Էդվարդ Վարդումյանն է: Աժ պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովո) որդի Արտակի և փոխքաղաքապետ Մելիքի ինքնաբացարկը անսպասելի էր: Երկուսն էլ դեռ նախօրեին Արմավիրի կենտրոնում նախընտրական շտաբներ էին բացել: Մեկ օրվա ընթացքում ինչ-որ բան տեղի է ունեցել՝ բանակցությունների կամ ճնշումների ֆորմատով, և այս ամենից մեծապես շահող է դուրս եկել թեկնածու, գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Այս պահին նրա միակ մրցակիցը Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանն է: «Հժ»-ն փորձել է Պետրոսյանից ճշտել գնալո՞ւ է մինչև վերջ, թե՞ կեսից դաշտը թողնելու է Խլղաթյանին: Չնայած նախնական պայմանավորվածությանը Պետրոսյանը լրագրողի զանգերին չի պատասխանել: Կարելի է ենթադրել, որ ամեն ինչ չէ, որ նրանից է կախված»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս