
“Ժողովուրդ”-ին լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Աժ ԲՀԿ-ական պատգամավորներ ու երբեմնի մտերիմ ընկերներ Կարո Կարապետյանի և Տիգրան Ստեփանյանի հարաբերությունները փչացել են: Իսկ պատճառը փողի հետ կապված խնդիրներն են: Ինչպես պնդում են “Ժողովուրդ”-ի աղբյուրները, Տիգրան Ստեփանյանը Կարապետյանից պարտքով բավական մեծ գումար է խնդրել ու առայսօր չի վերադարձրել: Ավելին, Կարապետյանի` իր 50 հազար եվրոն վերադարձնելու հորդորները մնացել են անարձագանք:
Ե’վ Տիգրան Ատեփանյանից, և’ Կարո Կարապետյանից մեկնաբանություններ ստանալու “Ժողովուրդ”-ի բոլոր փորձերն անցան ապարդյուն, տևական ժամանակ է`նրանք չեն պատասխանում “Ժողովուրդ”-ի հեռախոսազանգերին: