«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթն ամբողջովին կլանած քաղաքական (իրականում՝ դասական գողական) «ռազբորկաները» մի պահ կարծես անտեսեցին հայ քաղաքական մշակույթում էպիստոլյար ժանրի ներմուծման դարակազմիկ փաստը: Առաջին քայլը կատարվեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից, ում բաց նամակը՝ ուղղված Սերժ Սարգսյանին, ըստ էության, կրկին բարձրացրեց Հայոց ցեղասպանության հիմնահարցի առնչությամբ հայության մեջ գերակայող երկու՝ միմյանց հակասող ու բացառող մոտեցումները: Ուշագրավ է, որ Հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների առնչությամբ ձեւավորված երկու հոսանքներից, պայմանականորեն ասած, մեկի հիմքում դաշնակցական գաղափարախոսությունն է, մյուսի հիմքում՝ հայաստանակենտրոնությունը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: