Ինչպես կազդի լարիի անկումը Հայաստանի տնտեսության վրա. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեպետ հարևան Վրաստանում լարիի կուրսը վերջին երկու օրերին որոշակիորեն կայունացել է՝ վրացի տնտեսագետները դժվարանում են կանխատեսել, թե առաջիկայում ինչ պատկեր կլինի: Մեզ հետ զրույցում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ Վրաստանում արժույթի շուկայում այս օրերին տեղի ունեցողն անկասկած իր ազդեցությունը կթողնի տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Հայաստանի վրա:

Նրա խոսքերով՝ եթե զբոսաշրջության ոլորտում Հայաստանը կարող է շահել, ապա Վրաստանում բիզնեսներ ունեցող շատ հայ գործարարներ էականորեն կտուժեն. «Մենք բավականին մեծ տուրիստական հոսք ունենք դեպի Վրաստան, այդ տեսանկյունից դրական ազդեցություն կունենա լարիի անկումը: Մեր մոտից, բնականաբար, դոլար են տանում ու լարի ձեռք բերում, եթե գների թանկացում տեղի չունենա այնքանով, ինչքանով իրենց արժույթն է արժեզրկվում, դա ավելի նպաստավոր կլինի Հայաստանի համար՝ զուտ տուրիզմի առումով»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս