«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկու օր առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել է խմբակցության նիստ: Ծառուկյանը ներկա չի եղել, այն վարել է դեռ խմբակցության քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը: Օրակարգում ընդգրկված է եղել 2 հարց՝ ԲՀԿ նախագահի և տեղակալի ընտրության հարցը: Պատգամավորները հավանություն են տվել Նաիրա Զոհրաբյանի՝ ԲՀԿ նախագահի պաշտոնում նշանակվելուն, շեշտելով, որ նա կուսակցության ակունքներում է կանգնած, ակտիվ քաղաքական գործիչ է: Ինչ վերաբերում է ԲՀԿ քաղխորհրդի նախագահի տեղակալին, ապա որոշել են այդ պաշտոնը վստահել քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին, ում անունը շրջանառվում էր մի շարք քրեական գործերի շրջանակներում, մասնավորապես՝ Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած չարաշահումների փաստով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։