
«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ում, որտեղ կից սրահում բացվել է ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը թանկարժեք կտավ գնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար՝ Մարտի 8-ի առթիվ: Պարզվեց, որ ընդդիմադիր պատգամավորին նման նվերի խոստում էր տվել ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը՝ ի պատասխան ցուցահանդեսին մասնակցելու իր հրավերքին Լ. Սարգսյանի արձագանքի, թե՜ ասենք նայեցի, հետո ի՞նչ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։