
“Հրապարակ”-ի ՀՀԿ-ական աղբյուրները հավաստիացնում են, որ, չնայած տարածված լուրերին, թե Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը “փոշմանել է” և որոշել է չհրաժարվել մանդատից, Աժ առաջիկա նիստի ժամանակ Հայրապետյանը կհայտարարի պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին:
“Ավելին` ՀՀԿ-ում արդեն սկսվել է Ավանում պատգամավորության թեկնածուի դժվարին փնտրտուքը, և ՀՀԿ-ականները պնդում են, որ այն չեն պատրաստվում զիջել մեկ այլ կուսակցության ներկայացուցչի”,- գրում է թերթը: