«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Երկրապահ կամավորականների միությունը» «լծվել» է Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան արարողության հետ կապված միջոցառումների նախապատրաստման գործին: Հիշեցնենք, որ Սպարապետը մարտի 5-ին կդառնար 56 տարեկան: Մեր տեղեկություններով՝ ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանը բոլորին հորդորել է ներկա գտնվել Վ. Սարգսյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներին, այդ նպատակով նաեւ ԱԺ պատգամավորներին բաժանվել են հրավիրատոմսեր: Մարտի 5-ի առավոտյան Մ. Գրիգորյանի գլխավորությամբ ԵԿՄ-ականները գնալու են Վ. Սարգսյանի ծննդավայր, որից հետո կվերադառնան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: