
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարացրել է ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցները ևս մեկ տարով, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես երկարացնում են ազգային արտակարգ իրավիճակի ռեժիմը, որը հայտարարվել է 13660 հրամանով»,- ասվում է Օբամայի հայտարարության մեջ:
2014թ մարտի 6-ի հրամանով առաջին անգամ արտակարգ դրություն էր մտցվում Ռուսաստանի հանդեպ:
Համաձայն Օբամայի հայտարարության` նախկինի նման գործում է իրավիճակը, երբ ԱՄՆ արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը սպառնալիք կա:
«Այդ սպառնալիքն են ներկայացնում այն քաղաքականությունն ու մարդիկ, ովքեր խաթարում են Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացները, սպառնում են խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Օբաման:
Այսպիսով ևս մեկ տարով երկարաձգվում են ընդդեմ Ռուսաստանի կիրառված բոլոր պատժամիջոցները: