“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ Տավուշի մարզի Դեղձավան համայնքի ղեկավար Ռոբերտ Հովհաննիսյանը` Մաֆիոզ Ռուբոն, իր աթոռը “ժառանգություն է թողնելու” եղբոր որդուն` Յուրա Հովհաննիսյանին:
Թերթի հետ հեռախոսազրույցում Հովհաննիսյանը չհերքեց փաստը`ավելացնելով, որ արդեն 3 տարի է` “սովորեցնում է” Յուրային: Ապագա գյուղապետն այսօր գյուղապետարանի հաշվապահն է: “Տարել, մարդկանց հետ եմ ծանոթացրել, ձևերն եմ սովորացրել, ասում են` երեսը երեսից ամաչում է, թող կառավարությունում, մարզպետարանում իրան դեմքով իմանան”: Հարցին, թե ինչո՞ւ Ռ. Հովհաննիսյանն անձամբ իր թեկնածությունը չի առաջադրել, ասաց. “1998թ.-ից գյուղապետ եմ: Արդեն իրեք տարի ա` թոշակ եմ ստանում, բեզարել եմ, թող հիմա էլ Յուրան աշխատի”: Ի դեպ, համայնքի ղեկավարը հոգացել է նաև եղբոր որդու` պատշաճ նստավայր ունենալու հարցը. “Դու լավ գիտես, որ գյուղապետարանի շենքը դոմիկումն էր, հիմի թազա շենք ենք սարքըմ, պատերը մի մետր բրձրացրել ենք”: Երբ “Ժողովուրդ”-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ուրիշ որևէ մեկը չի առաջադրում իր թեկնածությունը համայնքում, գյուղապետը հարցով պատասխանեց. “Խի նախանձո՞ւմ ես… Հովհաննիսյանները հաևմ խելացի են, հաևմ աշխատող, հաևմ ճկուն, ու իրենք շանսեր չեն ունենալու”: