
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել կոչով, որում հորդորում է եվրոպական երկրներին բոյկոտել Բաքվում «Եվրոպական ամառային խաղեր 2015-ը»:
Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանում կոպտորեն խախտում են մարդու իրավունքներն ու շարունակվում են այլախոհների ձերբակալությունները:
Կազմակերպությունը, որը բազմիցս վերհանել է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման ու ապօրինությունների հարցը, նշում է, որ հաշվի առնելով այս բոլոր բացասական գործոնները, եվրոպական երկրները չպետք է հավատան Բաքվում «Եվրոպական խաղերի» նորաձև ներկայացմանն ու պետք է դրանք բոյկոտեն: