Կիեվյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` օգոստոսի 28-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը Կիևյան կամուրջի տակ հայտնաբերել է 30-35-ամյա տղամարդու դի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը  հայտնել է, որ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը` Մաշտոցի Ոստիկանության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Տեղում է նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Արտաշես Մայիլյանը: Օպերատիվ քննչական խումբը փորձում է պարզել ինքնասպանություն գործած անձի ինքնությունը: Մահացածի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոս, իսկ ընկնելու հետևանքով կոտրվել են ծառի ճյուղերը, որից հետո երիտասարդի մարմինը գլորվել է ներքև: 
Գ. Շամշյանը հայտնել է, որ գրեթե մեկուկես ժամ է դատական բժիշկը ուշանում է դեպքի վայր ժամանելուց:




Լրահոս