«Նովոռոսսիայի» զինյալներն իրենց վրա են վերցրել Բորիս Նեմցովի սպանության պատասխանատվությունը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսպես կոչված «Նովոռոսսիա» խմբավորման զինված ահաբեկիչներն իրենց վրա են վերցրել քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության պատասխանատվությունը: 3 դիմակավոր տղամարդիկ, ներկայանալով «Ռուսիչ» դիվերսիոն հետախուզական խմբի անդամներ, ռուսական ВКонтакте սոցկայքում տեսանյութ են հրապարակել, որում պատմում են, որ ընդդիմադիրի սպանությունը նրանց ձեռքի գործն է:

Զինյալների խոսքերով` այսպիսով նրանք ցանկանում էին կանխել Մոսկվայում «Գարուն» հակաճգնաժամային երթը:

«Մենք «Նովոռոսսիայի» պարտիզաններ ենք, «Ռուսիչի» անդամներ, Մոսկվայում հակաճգնաժամային երթի անցկացման նախօրեին, ի հեճուկս քաղաքային իշխանությունների վաճառված լինելուն, «Նովոռոսսիայի» ռազմական խորհրդում որոշում է ընդունվել ի կատար աճել ամերիկամետ դավաճան Նեմցովի հանդեպ դատավճիռը»,- ասվում է տեսաուղերձում: -Նա իր ողջ կյանքը դավաճանել է մեր երկրին ու մեր ժողովրդին»:

Միևնույն ժամանակ դիմակավոր անձինք սպառնացել են, որ եթե «Ռուսաստանի դավաճանները» դարձի չգան ու չդադարեն զբաղվել հակառուսաստանյան գործունեությամբ, ապա նման բախտի կարժանան բոլորը:




Լրահոս