ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը համացանցի իր էջում հայտարարություն էր տարածել` տեղեկացնելով, որ ինքը «Քաղաքացիական պայմանագրով» հետաքրքրված քաղաքացիների հետ հանդիպումների շարք է սկսում:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ինչպես է վերաբերվում այդ նախաձեռնությանը:
«Անկախ նրանից, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ինչ է հայտարարել, մենք ունեցել ենք եւ ունենք հստակ կարծիք, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է լինեն ինստիտուցիոնալ, պետք է լինեն գաղափարական:
«Քաղաքացիական պայմանագրի» առաջնորդը, երբ դրա մասին խոսում էր, մենք, մասնավորապես` ես, այդ առաջարկությունն արել եմ տարիներ շարունակ: Մենք միշտ ասել ենք, որ պետք է լինի այլընտրանքային ծրագիր, պետք է լինի այլընտրանքային կառավարություն, պետք է լինի ցանկացած ծրագրի այլընտրանք, այլ ոչ թե մենք գնանք այն ճանապարհով, թե իշխանությունը վատն է, եկե´ք, իշխանությանը ճանապարհենք:
Այսինքն՝ այն, ինչ իրենք այժմ ասում են, մենք դրա մասին ասել ենք տարիներ շարունակ, որովհետեւ սա բոլորիս շահերից է բխում: Քաղաքական համակարգն ունի երկու ոտք՝ դա իշխանությունն է եւ ընդդիմությունն է: Եթե մի ոտքդ ցավում է կամ կաղ է, մյուս ոտքդ, ինչքան ուզում է առողջ լինի, մարմինը չի կարող ամբողջությամբ առաջ տանել: Պայքարը պետք է լինի հստակ քաղաքական, ու ինչքան ինստիտուցիոնալ լինի ընդդիմությունը, այնքան աննպատակ ցնցումները քիչ կլինեն», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.