Ամերիկյան Forbes ամսագիրը կազմել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցուցակը: Առաջին տեղում է ամերիկացի աշխարհահռչակ հաղորդավար, շոումեն Օփրա Ուինֆրին: Նրա տարեկան եկամուտն անցյալ տարվա մայիսից մինչ 2012թ. մայիս կազմել է 165 միլիոն ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում է Մայքլ Բեյլը, ում եկամուտը կազմել է 160 միլիոն դոլար: Երրորդ տեղում է ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը, ով տարեկան աշխատում է 130 միլիոն դոլար:
Վարկանիշային աղյուսակում տեղ են գտել նաև այլ հայտնի աստղեր, ինչպիսին է ռեփեր, պրոդյուսեր Դոկտոր Դրեն, ով հայտնվել է աղյուսակի 5-րդ հորիզոնականում:Նրա եկամուտը 2011-2012 թվականներին կազմել է 115 մլն դոլար: Ինչպես նշում է Forbes-ը, Դրեն եկամտի մեծ մասը ստացել է Beats By Dr Dre ականջակալերի վաճառքից: