Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոստովանել է, որ իր համար կարևոր էր Ռուսաստանի առաջնության վերսկսումից առաջ ընկերական խաղում գոլի հեղինակ դառնալ: Հիշեցնենք, որ նախօրեին մոսկվացիները 3:1 հաշվով հաղթեցին դանիական «Ակադեմիսկին», իսկ Մովսիսյանը դուբլ ձևակերպեց:
«Ինձ համար կարևոր էր մրցաշրջանի վերսկսումից առաջ գոլեր խփել: Հավաքների ժամանակ ամեն ինչ այն պլանի համաձայն ընթացավ, որը դրվել էր մարզչական շտաբի կողմից: Այժմ մենք պատրաստ ենք առաջնության խաղերին»,- նշել է Մովսիսյանը: