“Հայաստանի Հանրապետություն”օրաթերթի 28.08.2012 թ. համարում հրապարակված “Ավտոմեքենաները զավթել են մայթը” հոդվածի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Ագաթանգեղոսի փողոցի` հրապարակման մեջ նշված հատվածը` կրկեսին հարող մայթը, գտնվում է մշտական տեսադիտարկման գոտում: Ճանապարհային երթևեկության և ավտոմեքենաների կայանման կանոնների խախտումներն արձանագրվում են տեսախցիկներով: Տեղեկատվությունը դիտարկման կենտրոնում մշակվելուց հետո կարգազանց վարորդները, սահմանված կարգով, ենթարկվում են վարչական պատասխանատվության: Հետևաբար, մայրաքաղաքի այս ուղեհատվածում ճանապարհային ոստիկանների լրացուցիչ միջամտության անհրաժեշտություն չկա:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն