224 ուղևորով Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն այսօր Կատմանդուում վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց ու հայտնվել խոտածածկ գոտում, գրում է «Հյուրիյեթը»:
«Բոլոր ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմը փրկվել են: Մեկ ուղևոր թեթև մարմնական վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց»,- ասվում է թուրքական ավիաընկերության տարածած հայտարարության մեջ:
Թուրքական Anadolu Agency-ի տեղեկատվական գործակալության աղբյուրների համաձայն` TK 726 ինքնաթիռը թռիչք է կատարել Ստամբուլից Կատմանդու: Ինքնաթիռում եղել է 224 ուղևոր ու ինքնաթիռի անձնակազմը` 11 մարդ: Օդաչուին չի հաջողվել բարեհաջող վայրէջք կատարել հորդառատ անձրևի պատճառով: