
Ազգային ժողովի արտահերթ նիստը մեկնարկեց «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր տարբերակի քվեարկությամբ: Վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով ասաց` ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու օրենքին: Իսկ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց` իրենք երեկ հանդիպել են ՓՄՁ ներկայացուիցչների հետ: Եվ վերջիններիս խնդրանքով էլ կողմ են քվեարկելու, քանի որ օրենքի նոր տարբերակը լիովին ընդունելի է իրենց համար: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց` այս ամեն ինչում կա մեկ բաց:
«Չփաստաթղթավորված ծավալների համար նախատեսվում է բարձրացում ` 5 %: Մենք չենք կարող կողմ քվեարկել մի նախագծի, որը նախատեսում է հարկային դրույքաչափի բարձրացում»,- ասաց Զուրաբյանը:
Իսկ Ժառանագություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու օրենքի նախագծին: ՕԵԿ-ն էլ ձեռնպահ է քվեարկելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ իր խոսքում նշեց, որ փոփոխությունները կատարվել են ՓՄՁ-ների խնդրանքով և անհասկանալի է, թե ինչին են դեմ: Օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ` 92 կողմ ձայնով: