Ոսկյա շղթաների գողը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ինչպես օրեր առաջ հայտնել էր ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը, օգոստոսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության ծառայողներին էր մոտեցել 1982 թ. ծնված Ժենյա Ե.-ն՝ հայտնելով, որ Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ տեսել է այն կողոպտչին, որը ս/թ հուլիսի 14-ին, ժամը 11.30-ին, նույն շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան:
Ոստիկանները քաղաքացուհու նշած վայրից փորձել էին բերման ենթարկել 1988 թ. ծնված Ստեփան Բ.-ին, սակայն նա ձեռքով հարվածելով ոստիկանության ծառայողներից մեկի գլխին՝ պատճառել էր վնասվածք և դիմել փախուստի, բայց քիչ անց մյուս ոստիկանները հետապնդելով նրան՝ բռնել և բերման էին ենթարկել բաժին:
Մարմնական վնասվածք ստացած ոստիկանը տեղափոխվել էր հիվանդանոց: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:
Օգոստոսի 25-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել 1951 թ. ծնված Վիկտորիա Հ.-ն և հայտնել, որ  “Արմենիա” հեռուստաընկերությամբ դիտելով “Հերթապահ մաս” հաղորդաշարը` ճանաչել է Ստեփան Բ.-ին, որը ս/թ հուլիսին իրենց շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 160.000 դրամի նյութական վնաս:
Դիտելով “Հերթապահ մաս” հաղորդաշարը` ճանաչել է նաև 1982 թ. ծնված Արմինե Ռ.-ն, որը օգոստոսի 27-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ Ստեփան Բ.-ն ս/թ հուլիսի 25-ին Ա. Խաչատրյան փողոցի թիվ 26 շենքի մոտ բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի:
Ստեփան Բ.-ն ձերբակալված է: 
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս