
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Մեննի Պակյաոն անդրադարձել է մայիսի 2-ին 5 վարկածներով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեյզերի հետ կայանալիք մենամարտին:
Նա հայտարարել է, որ դա լինելու է իր կյանքի կարևորագույն մենամարտը: «Ջանասիրաբար մարզվելու եմ այդ մենամարտին նախապատրաստվելու համար, որպեսզի երկրպագուներին ցույց տամ մենամարտ, որը նրանք սպասում են: Մեյվեյզերի հետ մենամարտը կարևորագույնն է իմ կյանքում»,- նշել է Պակյաոն: