
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչատար մետաղյա խողովակաշարը վթարվել է, ինչի արդյունքում ապարախյուսը (թափոնները) հոսել են շրջակա միջավայր: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Թափոնների մի մասը թափվել է Գեղի տանող ավտոճանապարհի աջ մասում գտնվող հեղեղատարի մեջ, այնտեղից` Ողջի գետ: Նշենք, որ Ողջին հոսում է Կապանի միջով: Ըստ բնապահպանության նախարարության հաղորդագրության` ընկերության կողմից անմիջապես ձեռնարկվել են աղտոտված տարածքների մաքրման եւ լվացման աշխատանքներ, հոսքաջրերը տեղափոխվել են պահեստային թափուկատար` վերականգնելով աշխատանքային ռիթմը: