“Ժողովուրդ”. Հայերը բավական հնարամիտ ազգ են և զանազան պարտադրություններից խուսափելու համար պատրաստ են դիմել տարբեր խորամանկությունների: Օրինակ`Երևան-Սևան մայրուղում ուրբաթ երեկոյան ինչ-որ մեկը սպորտային վերնազգեստով փակել էր արագաչափ-տեսախցիկը` այն բավական պինդ խցկելով օբյեկտիվի մեջ: Արագաչափերին հասնելն այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ դրանք բավական բարձր են տեղադրված: Ու օբյեկտիվին հասնելու համար լուրջ ջանքեր են անհրաժեշտ: Բայց հավանաբար այդ անձնավորության համար արագաչափը դարձել է ոխերիմ թշնամի, որին “պատժելու” համար նա պատրաստ է եղել նման ծայրահեղ քայլի գնալ` զոհաբերելով սեփական հագուստը:
Սպորտային վերնազգեստով փակել է արագաչափ-տեսախցիկը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ