«Իշխանությունը ստեղծում է երրորդ աչք և օրենքը կօգտագործի ընդդիմադիրների դեմ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ սրանով փորձ է արվում ստեղծել ամենատես աչք, որի ձեռքում կլինեն բոլոր անձնական տվյալները և կօգտագործվեն խտրական ձևով:

Զուրաբյանը բուն օրենքի վերաբերյալ նշեց, որ սա երեսպաշտման բնույթ է կրում. «Սա ոչ թե ավելի շատ օրենք է անձնական տվյալների պաշտպանության, այլ օրենք՝ անձնական տվյալների երրորդ անձանց կամ երրորդ երկիր փոխանցման մասին: Այս մարմնի ստեղծումով ստեղծում եք ամենատես աչք , որը իշխանության ձեռքում կդառնա գործիք և որը խտրական է վարվելու անձնական տվյալների հարցում՝ ծածկելու է իշխանություններին, թույլ է տալու օգտագործել տվյալներն ընդդիմադիրների դեմ»,- ասաց նա:

Իսկ հարակից զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հավհաննիսյանի համար անհսականալի էր օրենքում տարանջատում մտցնելը՝ հանրային գործիչների և քաղաքացիների միջև: «19-րդ հոդվածի 10-րդ կետի տվյալերի սուբկետի մահվան դեպքում մենք թույլ են տալիս տվյալներն առանց նրա համաձայնության մշակվեն, եթե ներառում է նրան անունը, սեռը, ծննդյան և մահվան ամսաթվերը, իսկ արդեն մշակույթի, արվեստի, գիտության, կրթության և հանրային բնագավառների գործիչների դեպքում թույլ են տալիս նրանց վերաբերյալ ցանկացած անձնական տվյալ հրապարակում և 50 տարի հետո մշակել` առանց որևէ համաձայնության»,-ընդգծեց պատգամավորը:




Լրահոս