Պետերբուրգում քրեական գործ է հարուցվել այն բանից հետո, երբ ՌԴ հեռուստաընկերություններից մեկը հրապարակել է տեսանյութ, որում շտապ օգնության աշխատակիցները շքամուտքի հատակին քարշ տալով տարել են հիվանդին:
«Շքամուտքին տեղակայված տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես են բժիշկները քարշ տալիս տղամարդուն` նրան հրելով ոտքով, այնուհետև` ոտքերից ու ձեռքերից բռնած իջեցնելով աստիճաններն ու դնելով շտապ օգնության մեքենայի մոտ` թաց ասֆալտին: Դրանից հետո բժիշկներն հիվանդին ոտքերով ու ինչ-որ շորի կտորով հարվածներ են հասցրել»,- ասվում է հաղորդագրության մեջ. փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Քրեական գործ է հարուցվել «հիվանդին բուժօգնություն չցուցաբերելու» հոդվածով: