ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը «տեսնում» է կուսակցության հաջորդ նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե կուսակցության նախագահի պաշտոնում ում օգտին է քվեարկելու, ասաց` համագումարն է որոշելու:

Այնուամենայնիվ, հստակեցնող հարցին` թե իր անձնական տեսակետը ո՞րն է այդ հարցում, ԲՀԿ-ական պատգամավորը նշեց. «Ցանկացած թեկնածու, որը կարող է ընտրվել կուսակցության ղեկավար, կներկայացնի իր ծրագիրը և ըստ այդմ` կորոշենք: Ես տեսնում եմ այն մարդուն, ով կներկայացնի ծրագիր, որը կլինի ինձ համար ընդունելի»,- նշեց նա և ավելացրեց, որ որոշելու է տեղում` համագումարի ժամանակ:

Նաև նշենք, որ այսօր ԲՀԿ-ական պատգամավորները բոլորը ինչ-որ չափով նյարդայնացած էին և լրագրողների հարցերին պատասխանում էին կցկտուր կամ ընդհանրապես չէին պատասխանում:




Լրահոս