
Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երեւանի Սեբաստիայի փողոցի թիվ 23 շենքի բակում “BMW-316” մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ շրջվել է եւ բախվել նշված վայրում կայանված “ՎԱԶ-2121” մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ “BMW-316”-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: