
ԲՀԿ-ի շարքերը շարունակում են նոսրանալ: Խոսակցություններ են շրջանառվում, որ ԲՀԿ գործարար թևի ներկայացուցիչ պատգամավոր Գուրգեն Արսենյանը ևս խմբակցությունից ու կուսակցությունից դուրս է գալու:
Ազգային ժողովում լրագրողները փորձեցին պատգամավորից ճշտել լուրերի իսկությունը, ինչին ի պատասխան Արսենյանը լրագրողներին հորդորեց ինքնուրույն ճշտել նման տեղեկության իսկությունը և շտապ մտավ նիստերի դահլիճ:
Պատգամավորն, ըստ էության, ո´չ հերքեց լուրերը, ո´չ էլ հաստատեց այն:
Հիշեցնենք, որ վաղը ժամը 15:00-ին տեղի կունենա ԲՀԿ արտահերթ համագումարը, որը կլինի դռնփակ: