
Րոպեներ առաջ Նուբարաշեն ՔԿՀ մերձակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Դիմակավորված 3 անձինք կրակել են կալանավայրին մոտ գտնվող ավտոկայանատեղիում կանգնած անձի վրա ու փախուստի դիմել: Այս մասին հայտնում է Forrights.am-ը («Հանուն իրավունքների»):
Այս պահին հայտնի չէ, սակայն այդ անձը վիրավոր է, թե նրան սպանել են: Դիմակավորների հետևից ատրճանակով կրակել են մեկ այլ ավտոմեքենայից դուրս ելած մարդիկ: Դեպքի վայր են ժամանում ոստիկանական և շտապօգնության մեքենաները: