
ԱԺ-ում քվեարկության դրվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին նախագծը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վարման կարգով ելույթ ունեցավ` ասելով` ԲՀԿ-ն դեմ կքվեարկի նախագծին, քանի որ այն ռիսկեր և բացեր է պարունակում:
Այնուամենայնիվ, օրենքի նախագիծը 67 կողմ, 24 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց:
ՀՀ քաղաքացիության ստանալու վերաբերյալ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ևս ԱԺ-ն ընդունեց:
Այսպիսով, ԱԺ արտահերթ նստաշրջանն ավարտեց իր աշխատանքները: