
Ստամբուլում այսօր մեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան, որին կմասնակցեն Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները: Տղամարդկանց պայքարում Հայաստանի ընտրանին համարվում է հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը: Հայաստանը, որն իր վարկանիշով 3-րդն է Օլիմպիադայում, մեկնարկային տուրում մրցելու է Բոլիվիայի հետ: Հարավամերիկացիներն իրենց վարկանիշով ընդամենը 80-րդն է: Այս մրցավեճում հայ շախմատիստները պետք է փորձեն հնարավորինս խոշոր հաշվով հասնել հաջողության:
Կանանց պայքարում Հայաստանի ընտրանին իր վարկանիշով 8-րդն է: Հայ շախմատիստուհիների առաջին մրցակիցը Հորդանանն է, որը վարկանիշով 70-րդն է: