
Կանադայի Ռոդոն քաղաքում 30-ամյա Մարիա Պանտազոպուլոսը խեղդվել է ջրվեժում, երբ իր հարսանեկան զգեստով լուսանկարվելիս է եղել ջրվեժի մոտ:
Երբ 30-ամյա կինը մտել է ջուրը, նրա հարսանեկան զգեստը թրջվել է և ծանրացել: Մարիան սայթաքել է և ընկել ջուրը, սակայն չի կարողացել վեր կենալ, քանի որ ծանրացած զգեստը թույլ չի տվել վեր կենալ և քաշել է նրան ներքև:
Լուսանկարիչը նշում է, որ փորձել է օգնել կնոջը, անգամ ջուրն է նետվել նրա հետևից, սակայն ոչինչ անել չի կարողացել: Երիտասարդ կնոջ մարմինը հայտնաբերել են դժբախտ պատահարից մի քանի ժամ անց: