Հավանաբար, Ֆրոչն ընկել է ու գլուխն ինչ-որ տեղ հարվածել. Անդրե Ուորդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով WBA վարկածով երկրորդ միջինքաշային կարգի «սուպերչեմպիոն» Անդրե Ուորդի տրամադրվածությունից` «սովորական» տիտղոսակիր Կարլ Ֆրոչը կարող է անգամ չհուսալ, որ վերջինս կհամաձայնվի Մեծ Բրիտանիայում մենամարտել:

Հիշեցնենք, որ 2011թ. վերջին Ուորդը վստահորեն պարտության մատնեց Ֆրոչին ԱՄՆ-ում, իսկ այն բանից հետո, ինչ WBA-ն պարտավորեցրել է մարզիկներին պայմանավորվել ռևանշի մասին, Կառլը հայտարարեց, որ Անդրեն պետք է իր պարտքը վերադարձնի` մենամարտելով հայրենիքից դուրս:

«Դատելով ամեն ինչից` Ֆրոչը, կարծես թե, իմ անունն է հիշել: Դե ինչ, լավ է, նշանակում է` ծերուկը դեռ լրիվ անհույս չէ: Նա կարող էր այդ մենամարտը վաղուց ստանալ, սակայն պահանջվել է WBA-ի միջամտությունը, որպեսզի նա համարձակվի գնալ դրան: Կարող եմ ասել, որ եթե այդ մենամարտը տեղի ունենա, պայմաններն ակնհայտորեն Ֆրոչը չի թելադրի: Նա պետք է որ ընկած լինի ու գլխինհարված ստացած լինի»,- գրել է Ուորդը Twitter-ում:




Լրահոս