«Իսլամական պետության» զինյալը կլինիկական մահ տանելուց հետո քրիստոնեություն է ընդունել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կլինիկական մահ տարած ու վանականների միջոցով փրկված «Իսլամական պետության» զինյալը զղջացել ու քրիստոնեություն է ընդունել` բնակություն հաստատելով Սիրիայի հյուսիսում գտնվող մենաստանում»,- գրում է «Լինգա» տեղեկատվական պորտալը:

Ինչպես հայտնում են ականատեսները, 32-ամյա տղամարդը հրաշքով է ողջ մնացել ԻՊ ու Սիրիայի իշխանական զորքերի միջև թեժ մենամարտից հետո: Ծանր վիրավորված զինյալն իր զինակիցների կողմից թողնվել է անապատում` առանց փրկվելու որևէ շանսի: Մի քանի ժամ անց անապատում հայնտված սուրբ Դոմինիկա մենաստանի վանականները վիրավոր զինյալին հանգուցյալի տեղ են դրել և որոշել նրա դին հողին հանձնել:

Պարզվել է` վանականները մինչ մոտակա բնակավայր շուրջ 26 կմ տանելով գրեթե անշնչացած դին` փրկել են նրա կյանքը: Եվ դա իսկական հրաշք է եղել, քանի որ ծանր վերքերից ու արնահոսությունից զինյալի սիրտը կանգ է առել, սակայն կլինիկական մահ տանելուց հետո նա գիտակցության է եկել:




Լրահոս