ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ aravot.am-ի

Երեկ ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան դիմաց էին հավաքվել Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի 1 կետի 6-րդ մասով եւ 187 հոդվածի հատկանիշներով՝ ավազակային հարձակման, եւ դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող ցմահ ազատազրկված հայի՝ Էդգար Գեւորգյանի հարազատները: Ամբաստանյալի հարազատներն ասում են, որ ականատես ոչ մի վկա չի եղել, իսկ մայրն էլ դեսպանին եւ ներկայացուցչին ասել է, որ նրանց աչքի առաջ կինքնահրկիզվի, եթե իր տղայի պատիժը չփոխվի, եւ իրական մեղավորները չդատապարտվեն: Ուկրաինայի դեսպանն ու ներկայացուցիչը խոստացան ցմահ ազատազրկվածի՝ Էդգար Գեւորգյանի հարազատների՝ իրենց հանձնված պաշտպանական կողմի պահանջները ներկայացնել տեղի իրավապահ, պատկան մարմիններին:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Աշխատում եմ դպրոցում որպես մանկավարժ: 63 տարիս լրացել է, եւ այժմ ինձ ցանկանում են աշխատանքից ազատել՝ պատճառաբանելով, որ իմ կենսաթոշակային տարիքը լրացել է: Կխնդրեի պարզաբանել՝ արդյո՞ք տնօրենն իրավունք ունի կենսաթոշակային տարիքը լրանալուն պես ազատել աշխատողին: Քանի որ շատ դպրոցներում, տեղյակ եմ, ավելի մեծ տարիքի կանայք էլ են աշխատում:

Գոհար Բարսեղյան (63 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ՝ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա գործողության ժամկետի լրանալը, աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ
զբաղվածության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է՝ հարցի կարգավորումն ամբողջովին գործատուի հայեցողության վրա է, այսպես ասած՝ ինչպես կուզի, այնպես էլ կվարվի, պարզապես երբեմն անհրաժեշտություն է առաջանում օրենքին հղում անելով՝ որոշակի գործողություններ իրականացնել:

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ պարզաբանել՝ եթե տան մասնաբաժինը նվիրատվություն է արվել եւ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցված է, արդյո՞ք տվյալ դեպքում նվիրատուն կարող է հետ պահանջել իրեն պատկանող գույքը եւ ինչպե՞ս:

Նարինե Աբաղյան (26 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Անշարժ գույքի նկատմամբ նվիրատվության պայմանագրից ծագող իրավունքները, եթե սահմանված կարգով ստացել են պետական գրանցում, ապա նվիրատուն կարող է նվիրառուից հետ պահանջել նվիրատվության առարկա հանդիսացող անշարժ գույքը նվիրառուի կողմից նվիրատուին օտարելու (նվիրելու) միջոցով, իսկ անհամաձայնության դեպքում՝ դատական կարգով:

ՀՀ կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այնպես որ, նվեր ստանալը դեռ ոչինչ չի նշանակում: Ցավոք, քաղաքացին չի կարող հետ ստանալ նվիրաբերած գույքը. այն հնարավոր է միայն դատական կարգով՝ մի շարք քաշքշուկներով անցնելուց հետո: Ավելացնենք, որ 2014 թ. օգոստոսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4281 օտարման գործարքների 72.6 %-ը կազմել է առքուվաճառքը, իսկ նվիրատվությունը՝ 27.2 %-ը:




Լրահոս