
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ: Հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով սպանվել է 3 մարդ, այդ թվում հայտնի քրեական հեղինակություն 43-ամյա Երրորդմասցի Լյովիկը` Լևոն Ղազարյանը և նրա համախոհ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան): Երրորդ սպանված ինքնությունը դեռ ճշտվում է:
Armlur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ այս պահին մայրաքաղաքի տարբեր հատվածներում իրականցվում են զինված ստուգումներ: Մեծ թվով ոստիկաններ հսկում են քաղաք մտնող և դուրս եկող մեքենաները: Իրավապահները կանգնեցնում են ավտոմեքենաները և իրականացնում ամբողջական զննում:
Լուսանկարը` shamshyan.com-ի