
Փարիզի Gare de Rungis կայարանի մոտ կկառուցվի առաջին էկո-թաղամասը, որտեղ էներգիայի հիմնական աղբյուրը լինելու է արեգակից ստացված էներգիան:
Նախագծի հեղինակ Բռունո Ֆորտյեն նախատեսում է կառուցել մի տարածք, որտեղ էլեկտրաէներգիայի կիրառումը հասցված կլինի նվազագույնի, իսկ ավտոմեքենանները ընդհանրապես չեն կարողանա մուտք գործել: Էկո-թաղամասը ընդգրկելու է 3.8 հետկար տարածք: Իշխանությունները մտադիր են շահագործել էկո-թաղամասը 2014-ին: Նոր թաղամասում կառուցվելու են նաև մանկապարտեզներ, ծերանոցներ և սոց ծառայության գրասենյակներ: