Օշականցի Գևորիկի եղբորորդին ողջ է. պարզաբանում է Սյուզի Մելիքյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով զոհվել են 43-ամյա Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), վերջինիս համախոհ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան): Armlur.am-ը հայտնել է, որ 3-րդ սպանվածը, հնարավոր է, Օշականցի Գևորիկի եղբորորդին է` Մեսրոպ Մելիքյանը:

Երգչուհի Սյուզի Մելիքյանը, ով «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր դուստրն է, մեզ հետ զրույցում ասաց, որ սպանվածն իր ազգականը չէ: Երգչուհու հորեղբայրը՝ Մովսես Մելիքյանը, ինչպես և հայտնել էր Armlur.am-ը, մահացել է տարիներ առաջ: Մեսրոպ Մելիքյան անունով ազգական ունեն, բայց նա ներկայումս Հայաստանում չի գտնվում:

Armlur.am-ին հաջողվեց պարզել, որ սպանված Մեսրոպ Մելիքյանն իսկապես ազգակցական կապ չունի Օշականցի Գևորիկի հետ, պարզապես գործ ունենք անուն ազգանվան ճշգրիտ համընկնման հետ:

Հիշեցնենք, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ փոխհրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ: Նրանց թվում են քրեական հեղինակություն 43-ամյա Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), վերջինիս համախոհ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան):




Լրահոս