
Ամերիկացի դաշնակահար Վան Քլիբեռնի մոտ ախտորոշվել Է ուշ փուլի՝ ոսկրի քաղցկեղ: 78-ամյա երաժիշտը հանգստանում Է Տեխասի նահանգի Ֆորտ Ուորտի իր տանը: Նա գտնվում է պատշաճ խնամքի եւ մշտական հսկողության տակ: Քլիբեռնը համաշխարհային փառքի հասավ այն բանից հետո, երբ 1958 թվականին դարձավ Չայկովսկու անվան առաջին միջազգային մրցույթի հաղթող: Դաշնակահարը պարտավորագիր ստորագրեց RCA ձայնագրության լեյբլի հետ, որը թողարկեց Չայկովսկու դաշնամուրի առաջին կոնցերտը Քլիբեռնի կատարմամբ: Ձայնապնակը դարձավ պլատինե եւ արժանացավ “Գրեմմի”