
Ինչպես հայտնել էինք, այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ փոխհրաձգության հետևանքով զոհվել է 3 մարդ:
Նրանց թվում են քրեական հեղինակություն 43-ամյա Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), վերջինիս համախոհ Դերոն (Դրաստամատ Թադևոսյան): Armlur.am-ին հայտնի դարձավ, որ առաջին սպանվածը մոտ 30-ամյա Մեսրոպ Մելիքյանն է, ով «օրենքով գող» Օշականցի Գևորիկի հարազատ եղբոր` Մովսես Մելիքյանի որդին է:
Տեղեկացնենք, որ Մովսես Մելիքյանը մահացել է 2008թ-ին` գազի թունավորումից:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում արտակարգ դրություն է. Երրորդմասցի Լյովիկի սպանության դեպքով զինված ստուգումներ են իրականացվում:
Հավելենք, որ Armlur.am-ը կապ հաստատեց Օշականցի Գևորիկի եղբոր դուստր, երգչուհի Սյուզի Մելիքյանի հետ, ում խոսքը ներկայացնում ենք ստորև: