Հնդկաստանի Բիհար նահանգի գյուղերից մեկում վայրի փիղը հարձակվել է գյուղացիների վրա, զոհվել է 4 մարդ. գրում IANS գործակալությունը:
Միջադեպը գրանցվել է երեքշաբթի օրը, 2 մարդ զոհվել է տեղում, ևս 3-ը վիրավորվել են:
«Եվս 2 մարդ, որոնց փիղը լուրջ վնասվածքներ է հասցրել, մահացել են հիվանդանոցում բուժման ժամանակ»,- պարզաբանել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
Նշվում է, որ դեռևս չի հաջողվել բռնել կատաղած կենդանուն, որը սարսափեցնում է հարակից գյուղերի բնակիչներին: