
Ոստիկանությունը պարզել է Կիեւյան կամրջի տակ ընկած անձի ինքնությունը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 28-ին, ժամը 08.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Կիեւյան կամրջի տակ` պոմպակայանի տարածքում, դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է 21-ամյա Նարեկ Յարազյանի դին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: