Ռուսաստանում սպանել են ադրբեջանցուն և մասնատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի Ռոստովի մարզում դաժանաբար սպանվել է 46-ամյա ադրբեջանցի:

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով ռուսական լրատվամիջոցներին, Ռոստովի մարզի բնակավայրերից մեկում նետված ճամպրուկում հայտնաբերվել են մարդու կտրված ձեռքեր ու ոտքեր:

Ռուսաստանի իրավապահ մարմինները պարզել են, որ ճամպրուկում հայտնաբերված մարմնի մասերը պատկանում en 46-ամյա ադրբեջանցուն, ով վերջերս է ազատ արձակվել բանտարկությունից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:




Լրահոս