
Ախալքալակում տեղի է ունեցել բողոքի ցույց քաղաքում “Վրացական երազանքի” շտաբի պետ Գևորգ Մխչյանի նկատմամբ տարվող գործի դեմ:
“Բավական է ազգամիջյան թշնամանք սերմանել Ջավախքում”, “Դադարեցրեք բռնություններ” և այլ նմանատիպ պաստառներ են պարզել ցույցի մասնակիցները:
Պաստառները եղել են հայերենով և վրացերենով: Բանտարկյալների հագուստ կրող ակտիվիստները երթ են կազմակերպել Ախալքալակի դատարանից, որտեղ էլ անցնում էր Մխչյանի գործով լսումը, դեպի վարչական շենք:
Գևորգ Մխչյանն ու Արտաշես Չախմախչյանը մեղադրվում են անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված մեքենայությունների մեջ: Թեև Չախմախչյանն ընդունել է մեղքը, սակայն փաստաբանը նշում է, որ նա ստիպված է եղել: